Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունմանը:
Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը բանաձևի ընդունումն անվանել է «մռայլ օրինակ»։
«Դա մի վարչակարգի կեղծավորության պատկերն է, որը տարիներ շարունակ տարվել է սեփական ժողովրդի, այդ թվում նաև երեխաների նկատմամբ ամեն տեսակի դաժան վերաբերմունք դրսևորելով և որը պատճառ է դարձել միլիոնավոր մարդկանց տեղահանման»,-ասել է Աքսոյը՝ Սիրիային մեղադրելով նաև քիմիական զենքի օգտագործման մեջ:
Նշվում է, թե «մարդասիրական ողբերգությունը, որն առաջացրել է այս ռեժիմը, շարունակվում է, որը պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկն է»։
«Միջազգային իր լեգիտիմությունը կորցրած դաժան ռեժիմի կողմից այս անհիմն պնդումները ակնհայտ ցուցիչ է այն այլասերված մտածելակերպի, որն ընկած է դրա հետևում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի. ՀՀ ԱԳՆ
- Արամ Առաջին. Սիրիայի ժողովուրդը 100 տարի առաջ արդեն իսկ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը
- Դեսպան.Սիրիայի խորհրդարանը կոչ է անում աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
- Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- Սիրիայի խորհրդարանն այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան