Չինաստանում ավելի քան 1700 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով
Չինաստանում ավելի քան 1700 բժիշկներ վարակվել են նոր կորոնավիրուսով, նրանցից 6-ը մահացել է: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Զենգ Յիքսինի խոսքը:
Նա նշել է, որ բուժաշկատողների շրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը շատանում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀԿ-ն չի բացառում՝ Երկրի բնակչության երկու երրորդը կվարկվի կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19:
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից 1.380 մարդ արդեն մահացել է, 6,723 մարդ բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակված է ավելի քան 60 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան