Վանեցյան. «Հորդորում եմ, որ Սուրեն Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարությանը»
«Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Արթուր Վանեցյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հավելելով, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սուրեն Պապիկյանը դիմեց ՀՀ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին, և խնդրեց պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել հասանելի հանրության և լրատվականների համար. «Խնդրում եմ՝ սա ընդունել իբրև հայտարարություն, անհրաժեշտության դեպքում ես կարող եմ մոտենալ բաժին և դիմումով դիմել իրավապահ մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա պաշտպան». «Հրապարակ»-ը չի խախտել մասնագիտական էթիկան
- Այն ամենում, ինչ հրապարակվել է, կա որոշակի ճշմարտություն. Պապիկյանն իր դատվածության մասին
- Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին