Բաքվում թալիշ ակտիվիստը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Թալիշ առաջնորդ, ակտիվիստ Ֆահրադին Աբբասովը Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է պետական դավաճանության, ընդդեմ պետության կոչերի, ազգային թշնամանք սերմանելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նրան կալանավորելու որոշում է կայացվել 2018-ի հուլիսի 14-ից։ Դատախազությունը պահանջել էր 17 տարվա ազատազրկում։ Աբասովը Մոսկվայից Բաքու է արտաքսվել 2019-ի մարտի 1-ին։ Նա Ռուսաստան էր հեռացել 2004-ից։
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարել էր՝ նա այցելել է Հայաստան, ելույթ է ունեցել Ադրբեջանի ու նրա «տարածքային ամբողջականության» դեմ։
Ադրբեջանական աղբյուրը գրում է, որ Աբբասովը Հայաստանում է եղել 2005 թվականին, մասնակցել ու ելույթ է ունեցել թալիշագիտության միջազգային գիտաժողովի ժամանակ «Թալիշերենի ու թալ ժողովրդի պաշտպանությունը» թեմայով։ Ադրբեջանում կոնֆերանսը որակվել է որպես անջատողականության աջակցում։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բռնապետի նախաձեռնած արտահերթ ընտրությունները բավական հետաքրքիր զարգացումներ են արձանագրում թալիշական հարցում․ Վարդան Ոսկանյան
- «Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանում անօրինականորեն արգելափակված է թալիշական լրատվամիջոցների հասանելիությունը
- Շատ թալիշներ նույնիսկ վախենում են նշել իրենց ազգային պատկանելիության մասին. Շահին Միրզոև
- Վարդան Ոսկանյան. Թալիշները Ադրբեջանում ցանկանում են ստեղծել Թալիշստան անկախ պետություն
- Ադրբեջանում թալիշները նոր կազմակերպություն են ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան