ԱՀԿ-ն չի բացառում, որ Երկրի բնակչության երկու երրորդը կվարկվի կորոնավիրուսով
Անբարենպաստ սցենարի դեպքում կորոնավիրուսով հնարավոր է վարակվի աշխարհի բնակչության երկու երրորդը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական Այրու Լոնջինին:
Փորձագետի խոսքով, կարանտինային միջոցառումները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են, երբ վիրուսն արդեն հասցրել էր տարածվել Չինաստանի տարբեր շրջաններում և դրա սահմաններից դուրս:
Լոնջինիի կողմից մշակված մոդելը հենվում է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր նորմալ պայմաններում վարակված անձը վարակում է ևս երկու կամ երեք մարդու: Նա ասել է, որ նույնիսկ եթե այդ ցուցանիշը կրկնակի նվազի՝ աշխարհի բնակիչների մեկ երրորդը վարակվելու է վիրուսով:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19:
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից 1.380 մարդ արդեն մահացել է, 6,723 մարդ բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակված է ավելի քան 60 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ
- Չինաստանում նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ
- Չինաստանի Հուբեյ քաղաքում կառուցվելու է ևս մեկ կորոնավիրուսային հիվանդանոց
- Ուհանում բուժքույրերը պարել են կորոնավիրուսով վարակվածների համար
- Չնայած կորոնավիրուսի վտանգին՝ Ինդոնեզիայում չղջիկների միսը շարունակում են օգտագործել նախկինի պես
- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդն է բուժվել
- Կորոնավիրուսից առաջ եկող հիվանդության անվանումն է քովիդ-19
- Վիետնամում երեք ամսական երեխան վարակվել է կորոնավիրուսով
- Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1016-ի
- Կորոնավիրուսի պատճառով ֆիլմերից հանում են ինտիմ տեսարանները
- Բրիտանիան կորոնավիրուսը հայտարարել է «վերահաս սպառնալիք» հանրային առողջության համար
- Չինաստանի իշխանությունները ավելի քան 10 միլիարդ դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
- Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերը հասել են 11-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին