ԲՀԿ–ն հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կհրապարակի այսօր
ԲՀԿ–ն հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կրհրապարակի այսօր կայանալիք կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո։
Պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ ինքնաբավ է և ՍԴ հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը կհրապարակի այսօր ժամը 16–ին կայանալիք քաղաքական խորհրդի նիստից հետո։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն հարցի վերաբերյալ միանշանակ դիրքորոշում չի հայտնում, Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը հնչեցրել է խորհրդարանական քննարկումների ժամանակ։
Կուսակցությոնը դեմ չի եղել հանրաքվեի գաղափարին, բայց եղել է դրան գնալու սահմանադրական ճանապարհ, որով ԱԺ–ն չգնաց։ Ըստ բանախոսի, պետք էր նաև սպասել երկու շաբաթ և ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ինչը նույնպես չարվեց և այդ պատճառով էլ խմբակցությունը չի մասնակցել հանրաքվեի վերաբերյալ քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Այո»-ի շտաբի աշխատանքները Երևանում կհամակարգի վարչապետի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը
- «Հրապարակ». Խնդիրը մասնակցության ապահովումն է, ոչ թե «ոչ»-ի շտաբի ստեղծումը
- «Փաստ». Ինչու է «Այո»-ի շտաբը ղեկավարելու Սուրեն Պապիկյանը
- «Ոչ»-ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ խմբակցությունն «այո»-ի կողմից է. Պետրոսյան
- «Ժողովուրդ». Ովքեր կձևավորեն «Ոչ»-ի քարոզչության շտաբը
- «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին