Գրիգորի Մուրադյան. Բացառում եմ, որ Թովմասյանը, Գյուլումյանն ու Պետրոսյանը հրաժարական կտան
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո ՍԴ դատավորները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ նախագահի խորհրդական Գրիգորի Մուրադյանը՝ ընդգծելով, որ փոփոխություններով խախտվում են դատավորների հիմնարար իրավունքներ։
«Դատավորները կընտրեն իհարկե այդ ընթացքը, բայց իրավասու են դիմել ՄԻԵԴ։ Կան նաև այլընտրանքային լուծումներ, բայց դրանց մասին հիմա չէի ցանկանա բարձրաձայնել»,-ասաց նա։
Իրավաբանը մանրամասնեց, ՄԻԵԴ-ը կարող է փոխհատուցման, պաշտոնի վերականգնման որոշում ներկայացնել։
«Չեմ ուզում, իհարկե ՄԻԵԴ-ի փոխարեն կարծիք հայտնել, բայց հաշվի առնելով խախտումների էությունը, դրանց կոպիտ բնույթը, առանձնակի ցինիզմը, հնարավոր է ՄԻԵԴ-ը պաշտոնի վերականգնման որոշում կայացնեն, և անկախ այն բանից, թե ով կլինի քաղաքական իշխանությունը, նրանք պետք է վերականգնվեն պաշտոնում»,-նշեց նա։
Լրագրողները հարցրեցին, հնարավո՞ր է մինչև հանրաքվեն ՍԴ նախագահն ու դատավորները հրաժարական տան, Մուրադյանն արձագանքեց. «ՍԴ նախագահի մասով լիովին, իսպառ բացառում եմ։ Դա անհնարին է։ Բացառում եմ նաև այն դատավորների մասով, որոնք հայտարարել են՝ անհնարին է, օրինակ տիկին Պետրոսյանի, տիկին Գյուլումյանի մասով։ Մյուսները պետք է ընտրեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին