«Դրախտի դարպասը» կցուցադրվի նաև Կանադայում
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի կանդական պրեմիերան նախատեսված է ապրիլի 4-ին և 5-ին «Յորք» կինոթատրոնում: «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմից Panorama.am-ը տեղեկացավ, որ կանադական պրեմիերան կայանում է «Թորոնթոյի Հայ Ակումբ»-ի նախաձեռնությամբ:
Նշենք, որ մինչ այդ՝ մարտի 21-ին, Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում կայանալու է ֆիլմի ամերիկյան պրամիերան, որին ներկա է լինելու աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր Միշել Ջոսիան, որը հենց այս ֆիլմի կոմպոզիտորն է:
Հիշեցնենք, որ ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:
Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
Հարակից հրապարակումներ`
- «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում
- Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս. Գևորգ Պետրոսյան
- «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արվում
- «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին
- Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը
- Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը