
«Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին անցկացնելու են «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն (Բաղրամյան պող. 14)՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման առիթով։
Երթը կմեկնարկի կիրակի՝ փետրվարի 16-ին, ժամը 12:30-ին, Մարտիրոս Սարյանի անվան զբոսայգուց։ Մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն և շնորհակալագիր կհանձնեն։