Մեգան Մարքլի հետ համատեղ ստեղված Vogue-ի համարն ամսագրի՝ 104 տարվա պատմության մեջ ամենաարագն է վաճառվել
Նորաձևության մասին Vogue ամսագրի բրիտանական խմբագրությունը կարճ ֆիլմ է հրապարակել, որտեղ գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլն ու Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հիշում են, թե ինչպես են աշխատել միասնական համարի վրա: Այն թողարկվել էր 2019 թ. սեպտեմբերին: Մարքլը հանդես էր եկել որպես այդ համարի հրավիրված խմբագիր, որի շապիկի համար նա ընտրել էր 15 կանանց և աղջիկների, որոնք փոխել են աշխարհը:
News.ru-ի հաղորդմամբ, տեսանյութում Էննիֆուլը հայտարարել է, որ այդ համարը ամսագրի՝ 104 տարվա պատմության մեջ ամենաարագն է վաճառվել: Համարն ամբողջությամբ վաճառվել է ընդամենը տաս օրվա ընթացքում: Նաև նշվում է, որ Vogue-ն այդ համարով վերջին տասնամյակում ամենաշատն էր վաստակել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան