Ռոման Պոլանսկու շուրջ առաջացած սկանդալը «Սեզարը» թողել է առանց կինոակադեմիկոսների
Ֆրանսիական «Սեզար» կիոնամրցանակաբաշխության ղեկավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել մրցանակի հավակնորդների անունները հայտարարելուց հետո:
Ռեժիսոր Ռոման Պոլսնակու «Սպան և լրտեսը» ֆիլմն առաջադրվել է 12 անվանակարգում: Նման որոշումը քննադատել էին ֆեմինիստական կազմակերպությունները: Բացի այդ, կինոաշխարհի 400 գործիչ նամակ էին ստորագել՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել ակադեմիայում: «Սեզարի» նախկին տնօրինիությունը որոշել է, որ հրաժարականը՝ իրավիճակը հանգստացնելու միակ միջոցն է:
1970-ականներին Պոլանսկուն մեղադրել են անչափահաս մոդելի բռնաբարության մեջ: Նա գործարքի մեջ էր մտնել արդարադատություն իրականացնողների հետ, ճանաչվել էր անմեղ, ինչից հետո հեռացել էր ԱՄՆ-ից, քանի որ գործը չէր փակվել: Մինչ այժմ Պոլանսկուն մեղադրել են ևս մի քանի կանայք նույն արարքի մեջ:
«Սեզար» մրցանակը շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից: Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության 45-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 28-ին Փարիզում:
Հարակից հրապարակումներ`
- «Սեզարի» հավակնորդները
- Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել
- Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան
- Ֆրանսիացի դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Պոլանսկուն բռնաբարության մեջ
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա