Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Այս մասին նշված է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի էջում:
Շենք, շինությունների մակերեսը կազմում է 19758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ է:
նշենք, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. «Գոլդեն փելես»-ը՝ «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշ
- «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դասական աճուրդով կօտարվի
- «Գոլդեն Փելեսը» շուտով նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես»-ի հետ կապված պետք է հավաքել լավագույն առաջարկները և դնել մրցույթի. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես»-ը կհանձնվի հավատարմագրային կառավարման կամ կհանվի աճուրդի
- «Գոլդեն Փելես»-ը օրինական է, այն ոչ թե ձեռք է բերվել, այլ կառուցվել է. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվության հետ կապված ռիսկեր կան. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան