Իրավունք 13:19 15/02/2020 Հայաստան

Արսեն Բաբայանն ուզում է, որ իր գործը հասնի դատարան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ստիպված է գնալ իրավական գործընթացի՝ պաշտպանելու իր վերաբերյալ զարպարտությունները, որն իրակացվում է  ՀՀ վարչապետի կողմից:

«Իմ փաստաբանների հետ քննարկումների մեջ եմ, պատրաստվում եմ դիմել դատարան՝  պահաջնելով Հայաստանի վարչապետից, որպեսզի Ազգային ժողովի ամբիոնից  հերքի իր  հայտնած տեղեկությունները կապված իմ վերաբերյալ  քրեական  գործի հետ, ներողություն խնդրի: Ունեմ  նման տրամադրվածություն, որպեսզի գնամ, իրավունքների պաշտպանության փնտրեմ դատարաններում»,-ասաց նա:

Խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին՝ նա մանրամասներ հայտնեց՝ նախ նշելով, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների ամենաբարձր  ղեկավարության կողմից տևական ժամանակ է  հանրությանը տեղեկություններ են տրամադրում, որոնք  իրականությանը չեն համապատասխանում:

«Ամենասկզբում ինձ որպես կասկածյալ հարցաքննեցին ու ձերբակալեցին Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որը վերաբերում է  պաշտոնեական կեղծիքին:   Այդ հոդվածով ձերբակալությունն անհնար է, համաներմամբ անցնող հոդված էր: Այնուհետև իրենց  գործողությունները սրբագրելու, իրենց գործողություններին իրավաբանական տրամաբանության տալու համար որոշեցին մեղադրանք առաջադրել իշխանությունը յուրացնելու մեղադրանքով, որն իբր պետք էր կալանավորման համար հիմքեր ստեղծել: Իհարկե, առաջին ատյանի դատարանը ապօրինի թույլատրեց  կալանավորումը, վերաքննիչ դատարանը այդ որոշումը վերացրեց:

Ինչումն է կայանում մեղադրանքը: Ըստ ՀՔԾ-ի Սահմանադարական դատարանի նախկին նախագահը հրաժարականի դիմում է ներկայացեր ոչ թե մարտի 1-ին, այլ 5-ին: Որևէ աղերս չունի իրականության հետ, որովետև թե քրեական գործով ձեռք բերված փաստերով, ապացույցներով, թե Գագիկ Հարությունյանի՝ մամուլում տված հարցազրույցը հաստատում է, որ իր հրաժարականը ստորագրել է ամիս 1-ին: Որպեսզի կարողանան այս անհեթեթ միտքը զարգացնել, ՀՔԾ-ն փորձեց ներկայացել, իբրև հրաժարականի դիմումը ԱԺ է մուտաքրվել, ոչ թե մարտի 2-ին, այլ մարտի 5-ին: Ընդ որում, քրեական գործի նյութերում որևէ ապացույց գոյություն չունի, որ հրաժարականի փաստաթուղթը ԱԺ է մուտք եղել ամսի 5-ին, ընդհակառակը  ապացույց կան, որ մուտք է եղել ամիս 2-ին:

Ինչի համար է այս ամսի 2, 5 անտրամաբանական երևույթը: ՀՔԾ-ի կամ գործադիր իշխանությանը, քանի որ համոզվեցի, որ վարչապետն ամենայն մանրամասնությամբ  տեղեկացված է այս գործից, նպատակն այն է, թե իբրև եթե փաստաթուղթը մուտքագրվել է ամիս 5-ին, ապա Հրայր Թովմասյանը չէր կարող ընտրվել ՍԴ նախագահ մինչև 65 տարին լրանալը ժամկետով, այսինքն՝ պիտի գործեր ոչ թե նոր՝ 2016 թվականի ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ հինը՝ 2002 թվականինը»,- մանրամասնեց Ա.Բաբայանը:

Ինչ վերաբերում է իշխանության յուրացման մեջ իրեն առաջադրված մեղադրանքին, նրա խոսքով, անհեթեթություն է. «ՀԾՔ-ն կարծում է, որ եթե այսպիսի դեպք է տեղի ունեցել, մի խումբ մարդիկ, այդ թվում՝ ես, յուրացրել ենք Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունը: Նախ ասեմ, որ ՍԴ-ն նման լիազորություն չունի: Խոսքը գնում է  ՍԴ ձևավորման մասին:  Մենք արդեն գիտենք, որ իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն, ու նույնիսկ այս մասնագիտական պրիմիտիվ հարցերում նրանք սխալներ են թույլ տալիս»:

Ա. Բաբայանն ասաց, որ երեկ տեղեկացել է՝ քննիչն  առարկություններ է ներկայկացրել դատախազություն կապված իշխանության յուրացման մեղադրանքի հետ: 

«Դատախազությունն ասել էր՝ իշխանության յուրացում, այսինքն օկուպացիա տեղի չէր ունեցել,  ինչպես  վարաչապետը մի քանի անգամ իր ասուլիսում հայտարարեց,  առավելագույնը պետք է գնան, քննեն, տեսնեն՝ իշխանության չարաշահում տեղի ունեցել է, թե ոչ: Իսկ այն, որ որ ներկայացրել են պաշտոնեական   կեղծքի, դա էլ չեն կարողացել հաստատել: Իմ գործով՝ իշխանության չարաշահում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Այս առնչությամբ դատախազության և ՀՔԾ-ի միջև  գնացել էր իրավաբական բանավեճ, քննարկումներ, դրա հետևանքով ես մինչև հիմա շարունակում եմ լինել մեղադրյալի կարգավիճակում»,-  նշեց նա:

Ա. Բաբայանն ընդգծեց, որ այս գործը հենց սկզբից պետք է կարճվեր, քրեական հետապնդումը դադարեցվեր: Նա ենթադրում է, որ ինչ-որ հարմար պահի, այդպես էլ կանեն:

«Շատ եմ ուզում հասնի դատարան, երբ քրեական գործի նյութերը  կարող ենք հրապարակել ու  բոլորդ ականատես լինեք  հիբրիդային քրեական գործի: Տեսնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը մուտացիաների մեջ է, հետևաբար իրավական պրոցեսները դուրս են և օրինականության  սկզբունքներից, և ընդհանրապես իրավական տրամաբանությունից»,- նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}