Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ-ում է, այս անգամ՝ որպես մեղադրյալ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին հրավիրել են ՀՔԾ։ Այս անգամ նրան ներգրավվել են որպես մեղադրյալ։
Սամոսնյանը նշում է՝ տեղայակ չէ, թե որ գործով են իրեն որպես մեղադրյալ ներգրավվել։
«Ամենայն հավանականությամբ կարգավիճակս կլինի այնպիսին, որ կկարողանամ անձամբ ասել, թե ինչու են ինձ կանչել ՀՔԾ, իսկ եթե չունենամ, փաստաբաններս կասեն։ Այլևս ես ներգրավված եմ որպես մեղադրյալ։ Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է»,- նշեց Սամսոնյանը։
Նրա խոսքով, իրեն որպես մեղադրյալ ներգրավվելով Նիկոլ Փաշինյանն ունի երկու՝ նվազագույն և առավելագույն նպատակ. «Նվազագույնը՝ antifake.am- ի գործունեությանը խոչընդոտելն է, այսինքն՝ մամուլի նկատմամբ ոտնձգությունը ակնհայտ է։ Նրանք ցանկանում են ցույց տալ՝ ով Փաշինյանի ընտանիքի ցուցաբերած ճոխությունները կհրապարակի, էդ մարդը կենթարկվի նմանատիպ հետապնդման։ Առավելագույն նպատակն էլ այն է, որ ինձ մեկուսացնեն մինչև սահմանադրական հանրաքվե, որպեսզի քարոզչության ընթացքում ես լինեմ մեկուսացված»։
Ըստ Սամսոնյանի, ենթադրաբար իշխանությունը քննարկել է սցենար, ըստ որի՝ ինքը խոչընդոտելու է նախաքննությանը, խուսափելու է նախաքննությունից, և իր համար խափանման միջոց ընտրվելու է կալանքը, և դրանով ինքը 2 ամսով դուրս է մնում քարոզարշավի գործընթացից։ Սամսոնյանը վստահեցրեց, մշակված սցենարը չի գործի և Փաշինյանի նպատակներից ոչ նվազագույնը, ոչ էլ առավելագույնը կյանքի չի կոչվի։
«Մենք ունենում ենք ավելի շատ ինֆորմացիա, քան հրապարակում են antifake.am-ով։ Ես հորդորում եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ունեն թեկուզ նվազագույն տեղեկատվություն, տրամադրել դա մեզ։ Մենք կանխելու ենք, մենք թույլ չենք տալու, որ Փաշինյանը մամուլի ձայնը լռեցնի»,- ասաց Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին