«Այնպես չէ, որ խորթ թիմ է». Ուրարտուն նոր համալրում ունի
Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել է երևանյան ակումբի կազմը։ Այդ մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։
Պադերինը Պերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը 31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։
Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի «Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետ հանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրում»: Այդ ընթացքում ռուս հարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։
«Տպավորությունները դրական են։ Այնպես չէ, որ խորթ թիմ է, որովհետև ուսումնամարզական հավաքների ընթացքում բազմիցս խաղացել եմ այս ակումբի դեմ։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ նույնիսկ խաղացել եմ։ Գիտեմ, որ ակումբը բարձր խնդիրներ է առաջադրել։ Կփորձեմ իմ ուժերի առավելագույնը ներդնել, որպեսզի օգտակար լինեմ թիմին»,- նշել է 30-ամյա հարձակվողը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա