Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կասի «միայն ճշմարտությունը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան խոստացել է հեռուստաեթերի ժամանակ սենսացիոն բացահայտում անել: news.ru-ն գրում է, որ նրա մասնակցությամբ հաղորդման անոնսը ՆՏՎ հեռուսաալիքով է եղել:
Չի հաղորդվում, թե ինչի մասին է ժողովրդական արտիստի նախկին կինը խոսելու: Կադրերում Վիտալինայի աչքերին արցունք կա և խոստանում է ասել «միայն ճշմարտությունը»՝ վերջ դնելով բամբասանքներին: Հաղորդավարը խոստանում է հեռուստադիտողին բացառիկ «տեղեկատվական ռումբ»՝ վստահեցնելով, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից նման ճշմարտությունը դեռևս որևէ մեկը չի լսել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել էին 2016 թվականին, սակայն 2017-ից նրանց հարաբերությունները լարվել էին, և նրանք պաշտոնապես ամուսնալուծվել էին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կինը չի վճարել տուգանքը և ստիպված դիմելու են հարկադիր կատարողներին
- Ջիգարխանյանի նախկին կնոջ համերգը չի կայացել
- Պրոդյուսեր. Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է
- Դատարանն անփոփոխ է թողել Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ հայցը մերժվել է
- Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է 250 ժամ հարկադիր աշխատանքի