«Ռեֆորմիստները» հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չեն մասնակցի
Ռեֆորմիստների կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հետ:
«Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա:
Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն,ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ:
Ակնհայտ է, որ իշխանությունը այս հանրաքվեն իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա պատասխանատվությունից խուսափելու համար:
Այս ճանապարհը տանում է դեպի պետականության փլուզում:
Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար: Ավելին, այս հանրաքվեն մեր համոզմամբ հանդիսանալու է մեր հայրենակիցների միջև էլ ավելի խորը պառակտման պատճառ: Այն շեղելու է մեր ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից և իշխանության ձախողումներից,թե ներքին,թե արտաքին ոլորտներում:
Ռեֆորմիստների կուսակցությունը չցանկանալով մասնակից դառնալ օրվա իշխանության և նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը՝ հայտարարում է հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չմասնակցելու մասին որոշումը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին
- Հանրաքվեն քվորումի խնդիր չունի՝ ով գնաց, գնաց
- «Կամք»-ը կոչ է անում բոյկոտել հանրաքվեն
- Ռուբեն Մելիքյան. Մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»
- ՀՅԴ ԳՄ-ն կոչ է անում քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
- «Կամք» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է սահմանադրական բարեփոխումների ս/թ ապրիլի 5-ի հանրաքվեն
- ԿԸՀ. Հանրաքվեի նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ին
- ՀԱԿ-ն ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին