Ըմբշամարտի ԵԱ. Հայ մարզիկները շարունակում են հաղթական պայքարը
Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում ուժերը չափեց ուկրաինացի Օլեքսեյ Բորուտանի հետ և հաղթանակ տարավ 7։3 հաշվով։
Մինչ այդ մեր ըմբիշը գոտեմարտել է Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի հետ և առավելության է հասել 12:2 հաշվով:
Նույն առաջնությունում 61 կգ քաշային կարգում, Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 6։0 հաշվով հաղթեց Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։
Հարությունյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ։
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը ևս հաղթանակ տարավ։ Նա 1/8 եզրափակչում գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ և հաղթեց 7։5 հաշվով: