«Շատ հարուստ մարդիկ» 10 տոկոսով շատացել են
Անցած տարի աշխարհում «շատ հարուստ մարդկանց» թիվն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 2,7 միլիոն մարդու: 360tv.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Wealth-X միջազգային խորհրդատվական ընկերությունը:
«Շատ հարուստների» թվին ուսումնասիրողները դասում են նրանց, որոնց կարողությունը կազմում է 5-30 միլիոն դոլար: Այդ խմբի ակտիվները 2019-ին ավելացել է 10 տոկոսով՝ հասնելով 26,6 տրիլիոն դոլարի:
Համեմատության համար նշվում է, որ 2018-ին հարուստների թիվը բավականին դանդաղ էր ավելանում. մեկ տարում ընդամենը 1 տոկոսով է ավելացել:
«Շատ հարուստների» թվում ամենաշատն ամերիկացիներն են: 2019-ին ԱՄՆ-ում նրանց թիվն ավելացել է գրեթե 16 տոկոսով: Հարուստների մեծամասնությունն ապրում է Նյու Յորքում (110 170 մարդ), Տոկիոյում (73 845) և Հոնկոնգում (64 855):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում