Ապրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է. դիպուկահար Գրիգորը կդառնար 23 տարեկան։
Գրիգորը զոհվել է ապրիլի 2-ին Ջաբրայիլում (Ջրական) մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս։ Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Ետմահու Գրիգոր Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:
Գրիգորը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ-ի ամռանը:
Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտը պատմել է. «Ես հիմա էլ սպասում եմ Գրիգորի վերադարձին: Գիտեմ ինքը ծառայում է Ղարաբաղում՝ ուղղակի արդեն որպես սպա:
Հիշում եմ՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում քնած ժամանակ Գրիգորի ձայնը լսեց՝ օգնություն էր կանչում: Վեր թռա, եղբորն ասեցի, ասեց՝ մամա երազ ես տեսել: Հետո անցավ էլի մի քիչ: Ժամը 5-ի սահմաններում գնդակների ձայն լսեցի, սիրտս երեք անգամ ցավաց, էլի արթնացա: Տեսա փոքր եղբայրը համակարգչի առաջ նստած էր: Ասեց՝ մամա ի՞նչ է եղել, ասեցի գնդակների ձայն եմ լսում: Ասեց՝ մի անհանգստացի, հենա Գրիգորը նոր նկար է գցել: Հետո առավոտյան ինձ զանգեցին, ասացին՝ կռիվ է»:
Արցախ մեկնող Անահիտին ճանապարհի կեսից են տուն վերադարձրել, հետո՝ պատի ժամացույցը կանգնեց:
«Ես հասկանում էի, որ մի բան էն չի»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին