Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության գործով. Թումանյան
«Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ՝ որպես մեղադրյալ հրավիրելը քաղաքական հետապնդում է»,- ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը։
Նրա խոսքով, որևէ նշանակություն չունի, թե Սամսոնյանի որ հրապարակումից հետո ինչ հոդվածով նրան կկանչեն ՀՔԾ, կարևորն այն է, որ ևս մեկ անգամ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Թումանյանը նշեց, որ մեղադրանքն առաջադրվել է սուտ մատնության գործով, ինչը փաստաբանների գնահատմամբ, առաջին անգամ է կիրառվում.
«Նման գործով որևէ մեղադրանք մինչ այժմ չի առաջադրվել, եղել է զրպարտություն, եղել է հերքման պահանջ, եղել են վարչական տուգանքներ։ Բայց էս հոդվածով չի եղել։ Եթե սա իսկապես աննախադեպ է, ապա մենք պատմական օրեր ենք ապրում՝ բացասական իմաստով։ Այժմ մենք պետք է հասկանանք՝ ում շահերն ենք պաշտպանում՝ պետությա՞ն, հասարակությա՞ն, թե՞ իշխանության։ Այսօր ստեղծվել է իրավիճակ, որ դրանք այսուհետ տարբեր երևույթներ են»։
Թումանյանը ասաց, որ նմանատիպ, իր խոսքով, քաղաքական հետապնդումներ իրականացվում են ոչ միայն Նարեկ Սամսոնյանի, այլ նաև բոլոր այն ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր հադգնում են դեմ գնալ Նիկոլ Փաշինյանի կամքին, չհաճոյանալ իրեն, ասել այն, ինչի մասին իշխանությունը ստում է։
«Որևէ ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ, ով ցանկանում է կենտրոնացնել իշխանությունը իր ձեռքում և միահեծան ղեկավարում իրականացնել, երբեք չի հանդուժի անկախ և ազտատ մամուլ։ Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տապալումից հետո, այո, հաջորդը ԶԼՄ-ներն են»,- ասաց Թումանյանը։
Ըստ նրա, այս ամենի հետևանքը քաղաքական տեսանկյունից բավականին տխուր է լինելու.
«Մենք առաջին հերթին կկորցնենք մեր բոլոր դիրքերը միջազգային կառույցներում՝ ընդհուպ մինչև ձայնի իրավունքից զրկում։ Դրան կհետևի տնտեսական հնարավարությունների սահմանափակումը, որից հետո արդեն մարդիկ իրենց գրպանի վրա կզգան այդ ամենը։ Նաև դժվար կլինի խոսել վիզաների ազատականացման մասին, մեր ազատ տեղաշարժի մասին։ Դժվար կլինի խոսել նաև Արցախյան հարցում հայանպաստ որոշումների մասին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ԵԽԽՎ-ն մեզ սկսի համարել ոչ ժողովրդավար երկիր և որոշ ժամանակ զրկի ձայնի իրավունքից։ Այդ դեպքում պատերացնո՞ւմ եք՝ քանի բանաձև կարող է անցկացնել Ադրբեջանը, երբ մենք ձայնի հնարավորություն չունենանք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին