23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Փետրվարի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու հատկանիշներով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին