Բաբայան. Այս իշխանություններն ակնհայտորեն իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ են գործադրում ազատ մամուլի նկատմամբ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ հրավիրելն ու սուտ մատնության գործով մեղադրյալ ներգրավելն իրավաբան Արսեն Բաբայանը գնահատում է մամուլի դեմ ուղղված գործողություն:
«Սա քննադատությունը չհանդուրժելու գործողություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ա. Բաբայանը հիշեցեց, որ Նարեկ Սամսոնյանը նաև ղեկավարում է կայք, որը վերջին շրջանում ամենահնչեղ բացահայտումներն է իրականացնել՝ կապված իկրայի գործի, պարգևատրումների հետ:
«Նախ ասֆալտին փռելով բերման ենթրակելը, այսօր արդեն ծիծաղելի՝ սուտ մատնության մեղադրանք առաջադրելը… Իրավաբանները հրաշալի գիտեն, որ սուտ մատնությունը բավականին լուրջ գործընթաց է, դրա համար կան նախադեպեր, բազմաթիվ հանգամանքներ, որոնք պարտադիր պետք է պարունակեն իր մեջ: Վստահեցում եմ՝ Նարեկ Սամսոնյանի իկրայի գործի վերաբերյալ հնարավոր չէ գտնել սուտ մատնության որևէ փաստ»,- ասաց նա:
Ա.Բաբայանի խոսքով, այստեղ կա տարբերակված մոտեցում. «Երբ յոթ էջից բաղկացած փաստական տվյալներով գրություն եմ ուղարկում դատախազին ու ասում հարուցեք քրեական գործ, մեկ գրությամբ հայտնում են, որ չկան փաստական տվյալներ իբրև իմ ներկայացրածում»:
Նա նշեց, որ իշխանություններն ակնհայտորեն իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ են գործադրում ազատ մամուլի նկատմամբ, քանի որ այս իշխանությունը չի հանդուրժում քննադատությունը: Որպես վերջին ապացույց հիշեցրեց նաև նախարար Սուրեն Պապիկյանի երեկվա հայտարարությունը, որ իրապահները պետք է զբաղվեն «Հրապարակ» օրաթերթի հոդվածով:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանն ուզում է, որ իր գործը հասնի դատարան
- Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ-ում է, այս անգամ՝ որպես մեղադրյալ
- Նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. «Հրապարակ»
- Նարեկ Սամսոնյանի հնչեցված հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ն է հանդես եկել
- Նարեկ Սամսոնյան. ՀՔԾ-ն, ըստ էության, հաստատեց իմ կողմից հայտնած տեղեկությունները
- Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան