Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 80 տարեկան չինացի զբոսաշրջիկ: Սա Եվրոպայում այդ վարակից մահվան առաջին դեպքն է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:
Նա նշել է, որ խոսքը գնում է Հուբեյ նահանգից չինացի զբոսաշրջիկի մասին, որը Ֆրանսիա էր ժամանել հունվարի 16-ին: Նա հոսպիտալացվել էր, հունվարի 25-ին խիստ միջոցներ էին ձեռնարկվել նրան մեկուսացնելու համար: Նրա վիճակն արագ վատթարանում էր, մի քանի օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ վիճակում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19:
Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդությունից մահացել է 1524 մարդ, իսկ ընդհանուր վարակվածների թիվը գերազանցում է 66.500-ը։ Չինաստանի սահմաններից դուրս 500 վարակված մարդ կա:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխային բուժել են
- Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս
- Չինաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 1500-ը
- COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է արժենալ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ. ԱՀԿ
- Չինաստանում ավելի քան 1700 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով
- ԱՀԿ-ն չի բացառում, որ Երկրի բնակչության երկու երրորդը կվարկվի կորոնավիրուսով
- Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել
- Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան