Քիչ հավանական եմ համարում, որ Նարեկ Սամսոնյանին կկալանավորեն. Տեր-Նակալյան
«Նիկոլ Փաշինյանի անվան կրկեսի հերթական բեմադրությունն է»,- ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ հրավիրելուն։
Նրա խոսքով, ՀՀ իրավական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մարդը հաղորդում չի ներկայացրել հանցագործության մասին, բայց նրա նկատմամբ հարցուցվում է գործ՝ կեղծ մատնության հոդվածով։
Տեր-Նակալյանը նշեց՝ ենթադրում է, որ Փաշինյանը «սև իկրայի» գործը չի մարսում.
«Այս ձևով փորձում են քինախնդիր քայլեր անել, ինչի մեջ որևէ տրամաբանություն գտնելու փորձ անել պետք չէ։ Սա այն քայլերի հաջորդական տրամաբանությունն է, որը վաղուց է սկսվել։ Մյուս կողմից՝ արդեն սովորական դարձած հնարք է, եթե կան օրակարգային խնդիրներ, որոնցից հանրության ուշադրությունը պետք է շեղել, ապա անտրամաբանական այսպիսի բեմադրություններ են անում։ Թող մարդիկ նստեն մտածեն՝ արժի Սամսոնյանին քառատել, թե չէ, ոչ թե քննարկեն փաստը, որ օրինակ, 1.5 ամսում 13 զոհ ունենք բանակում»։
Ըստ նրա, իշխանությունն իրականացնում է բեմադրություններ, որպեսզի հանրությունը չկարողանա կենտրոնանալ կարևոր հարցերի վրա.
«Մյուս կողմից էլ «պողոսներին» մեսիջ են հղում, թե տեսեք՝ իշխանությունն ինչ ուժեղ է, ընդդիմախոսներին ոնց է կարողանում օրենքը շրջանցելով բռնաբարել»,- ասաց Տեր-Նակալյանը։
Նրա խոսքով, վարչապետը մի կողմից անընդհատ պայքար է տանում քրեական ենթամշակույթի դեմ, մյուս կողմից ՀՔԾ քննիչը «գողական է գնում»։ Քննիչը նախորդ հարցաքննության ժամանակ խոստացել էր, որ դատելու է Սամսոնյանին, հիմա կարծես թե էդ խոստման մեջ առաջադիմություն կա.
«Ընդհանրապես ՀՔԾ-ն դարձել է տրյապկա Նիկոլ Փաշինյանի ձեռքում, որը ոչ թե անում է այն, ինչ կոչված է անելու, այլ քաղաքական պատվերներ է իրականացնում։ Դա զարմանալի չէ, քանի որ հայտնի ձայնագրությամբ լսել ենք՝ ՀՔԾ ղեկավարն ինչ մոտեցումներ ուներ»։
Վերջինս քիչ հավանական է համարում, որ Սամսոնյանին կկալանավորեն. «Որքանով հասկանում եմ, մատնության հոդվածը ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Կարծում եմ ստորագրությամբ բաց կթողնեն, մինչև մի ավելի օրիգինալ բան կմտածեն։ Ողջ իմասը էս ամեն ինչի հանրային դիսկուրսը չեզոքացնելն է»,- եզրափակեց խոսքը Տեր-Նակալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության գործով. Թումանյան
- Բաբայան. Այս իշխանություններն ակնհայտորեն իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ են գործադրում ազատ մամուլի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան