Քաղաքագետ. Քաղաքական հետապնդումների սկիզբը տրված է
«Կարծում եմ՝ այսօր ականատես ենք լինում այն երևույթին, ինչը կոչվում է նոր Հայաստան, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները սկսել են կառուցել իրենց պատկերացրած նոր Հայաստանը»,- ՀՔԾ-ի մոտ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին սպասելու ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, նոր Հայաստանը ենթադրում է քաղաքական այլակարծության, այլախոհության, ընդհանրապես քննադատական ցանկացած ձայնի տոտալ լռեցում, փակում, վերահսկում բոլոր այն պրոցեսների, որոնք կարող են լինել երկրի ներսում:
«Այն փաստը, որ իրավապահ մարմինները, ըստ էության, բացահայտ խոստանում են հետապնդում սկսել ակտիվիստների և քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալող գործիչների դեմ, հետո գնում են այդ քայլերին, վկայում է միայն նրա մասին, որ իշխանությունների մտածելակերպում կա ամենաթողության ընկալում, իրենք վստահ են, որ իրենց թույլատրված է ամեն ինչ: Դրանից ելնելով, ըստ էության, սկսվում է հետապնդում»,- ասաց քաղաքագետը:
Հ.Մելիք-Շահնազարյանը նշեց, որ սա քաղաքական հետապնդումների առաջին փուլն է, որովհետև առաջին անգամ է, որ սուտ մատնության հոդվածով մարդուն մեղադրանք է առաջադրում և այն մարդուն, ով, ըստ էության, իշխանության ամենասուր քննադատներից մեկն է:
«Քաղաքական հետապնդումների սկիզբը տրված է, մենք նաև տեսնում ենք, որ կան մեր հասարակության մեջ գործիչներ, որոնք հստակ թիրախավորված են»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա նշեց, որ սա հարձակում է նաև ազատ խոսքի, ինֆորմացիայի ազատ ստացման, դրա տարածման դեմ:
«Սա նախազգուցում է լրատվամիջոցներին, որ հրապարակելով ինֆորմացիա, որը կարող է դուր չգալ Նիկոլ Փաշինյանին կամ նրա քաղաքական թիմի ցանկացած անձի, լինելու են հետապանդում, մեղադրանքներ, կալանավորումներ: Դրան դիմադրելու միակ և գործուն ճանապարհը դրա դեմ հանդես գալն է»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քիչ հավանական եմ համարում, որ Նարեկ Սամսոնյանին կկալանավորեն. Տեր-Նակալյան
- Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության գործով. Թումանյան
- Բաբայան. Այս իշխանություններն ակնհայտորեն իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ են գործադրում ազատ մամուլի նկատմամբ
- Արսեն Բաբայանն ուզում է, որ իր գործը հասնի դատարան
- Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ-ում է, այս անգամ՝ որպես մեղադրյալ
- Նարեկ Սամսոնյանի հնչեցված հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ն է հանդես եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան