Ճապոնիան, չնայած կորոնավիրուսի, մտադիր է անցկացնել Օլիմպիադա-2020-ը
Ճապոնական Համուրա քաղաքում տեղի է ունեցել 2020 թ. օլիմպիական խաղերի կրակի էստաֆետայի գլխավոր փորձը: Եվրանյուզի հաղորդմամբ, այդպես կազմակերպիչ երկիրն ուզում է ցույց տալ, որ թույլ չի տա հարևան Չինաստանում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակին ազդել առաջիկա սպորտային մեծ իրադարձության վրա:
Ճապոնիայի իշխանությունն ու Միջազգային օլիմպիական կոմիտեն շարունակում են պնդել, որ Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերն այնուհանդերձ կկայանան: Միաժամանակ հայտարարում են, որ կարիք չկա Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ վերափոխելու դեպքում արտակարգ իրավիճակների պլան մշակել նույնիսկ եթե ամռանը համաճարակային իրավիճակը շարունակի մնալ լարված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան