Որոնք են աշխարհում ֆինանսապես ամենակայուն ֆուտբոլային թիմերը
Ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորեում է աշխարհի ֆինանսապես կայուն ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը։
Այս մասին գրում է lenta.ru-ն։
Ցուցակը կազմվել է հինգ ցուցանիշների հիման վրա՝ խաղացողների տրանսֆերի արժեքը, շոշափելի ակտիվները, կանխիկ դրամը, սեփականատերերի հավանական ներդրումները և ունեցած պարտքը:
Ֆրանսիական ՊՍԺ-ն ստացել է 5.318 ինդեքս և գլխավորում է ցուցակը։ Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» է՝ 5.197 ինդեքս։ Ֆինանսապես կայուն ֆուտբոլային ակումբների եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան» 3,888 ինդեքս։
Լոնդոնի «Տոտենհեմը» ունի 3.441 և «Ռեալը»՝ 3,336 ինդեքս։
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 23-րդ հորիզոնականը` 1.309 ինդեքսով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են