Որ առողջական խնդիրներն են սրվում գարնանը
Սրտաբան, դոկտոր Յուրի Կոնևը բացատրել է՝ ինչպես կարող է գարնան վաղ գալը վնասել առողջությանը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Փորձագետի խոսքով, եղանակի փոփոխությունն առաջին հերթին կարող է ազդել սրտանոթային և քրոնիկ հիվանդություններ ունեցողների վրա։ Բացի այդ, այն ազդում է տարեցների առողջական ֆոնի վրա։
Մթնոլորտային ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել գլխացավերի, անոթային հիվանդությունների սրացման, սրտի և հոդերի ցավերի:
«Հայտնի է, որ սրտի կաթվածերի մեծ մասը տեղի է ունենում ցուրտ եղանակի կրտուկ տաքի փոփոխությունների կամ մթնոլորտային ճնշման կտրուկ բարձրացումների ժամանակաշրջանում», - ասել է Կոնևը:
Բժիշկը նշել է, որ եղանակային փոփոխությունների ընթացքում պետք է դիմել բժշկի և ընդունել նշանակված դեղահաբերը։ Բացի այդ, պետք է այդ ընթացքում դադարեցնել ծխելն ու ալկոհոլային խմիչքներ օգտագործելը։