Բիաթլոնի օլիմպիական չեմպիոն Սլեպցովան որակազրկվել է՝ դոպինգի պատճառով
Բիաթլոնի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Սլեպցովան մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնները խախտելու մեջ, նա որակազրկվել է 2 տարի ժամկետով, 2013-ի մարտի 22-ից մինչև 2013-2014 մրցաշրջանի ավարտ նրա գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Սլեպցովային որակազրկելու մասին որոշումն ընդունվել է փետրվարի 11-ին: Նրան մեղավոր են ճանաչել Բիաթլոնի միջազգային միության հակադոպինգային կանոնների 2.2-րդ հոդվածը խախտելու համար։
2013-ի մարտի 22-ից մինչև 2013-14 մրցաշրջանի ավարտը, Սլեպցովան գործնականում չի հայտնվել միջազգային արենայում։ Աշխարհի գավաթի խաղարկությունում նա հանդես է եկել 1 անգամ՝ Անսիում, որտեղ թիմային կազմում գրավել է 6-րդ տեղը։ Այս արդյունքը հեռացվելու է նրա գրանցած արդյունքների ցանկից։
Սլեպցովայի կողմից հակադոպինգային կանոնների խախտման մեղադրանքը հարուցվել է 2018-ի օգոստոսին, և նրա հետ միասին կասկածվում էին օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Ուստյուգովը, և օրիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Պեչենկինը և Ալեքսանդր Չերնիշովը: Վերջին երկուսը որակազրկվել են 2019 թվականի տարվա հունիսին, իսկ Եվգենի Ուստյուգովն ավարտել է կարիերան Սոչիի խաղերից հետո, կրկին կասկածվում է 2010-14 թթ. ընթացքում հակադոպինգային կանոնները խախտելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են