Փետրվարի 19-ին կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-21-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:
Եռօրյա տոնավաճառի առանցքային միջոցառումը գրքի ցուցահանդես-վաճառքն է. ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թվականի «Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների» մրցույթի մրցանակակիրների հետ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, 2019 թվականի մանկապատանեկան հեքիաթի միջազգային մրցույթի ամփոփում, շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, թեմատիկ խաղ-վիկտորինաներ, ցուցահանդեսներ, վինիլային երաժշտական ունկնդրումներ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր, էքսկուրսիաներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, թեյախմություն:
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ կիրականացվեն նաև թումանյանական մոտիվներով միջոցառումներ:
Փետրվարի 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված լեզվաբանական-խաղ, զրույցներ, պատանիներին հասցեագրված միջոցառումներ տոնավաճառին մասնակից առանձին հրատարակիչների կողմից:
Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա