Հրեական ինքնավար մարզից Չինաստան կամուրջի շինարարությունը հետաձգվել է մինչև 2021 թվական
Հրեական ինքնավար մարզի Ամուր Նիժելենինսկի շրջանից չինական Տոնգյանգ երկաթուղային կամուրջի շինարարությունը հետաձգվել է մինչև 2021-ի երրորդ եռամսյակ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով Հրեական ինքնավար մարզի նահանգապետի պաշտանակատար Ռոստիսլավ Գոլդշտեյնի խոսքը։
Նշվում է, որ նախատեսվում էր կամրջի շինարարությունն ավարտին հասցնել 2020 թվականի տարեվերջին։
Նիժելենինսկի- Տոնջիանգ կամուրջը երկրների միջև երկաթուղային առաջին կամուրջն է: Դրա երկարությունը 2209 մ է, 309-ը `ռուսական կողմում: Չինաստանը ավարտել է իր հատվածի շինարարական աշխատանքները: