Ինչպես հասկանալ, որ օրգանիզմում ջրի պակաս կա
Օրգանիզմում ջրի պակասի նշաններից մեկը կարող է լինել ախորժակի կորուստը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Մասնագետները պնդում են, որ ջուրն օրգանիզմի համար կենսական նշանակություն ունի։ Այն լավ լուծիչ է, ապահովում է օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև կարգավորում է մարմնի ջերմաստիճանը։ Օրգանիզմում ջրի պակաս կարող է առաջանալ, երբ մարդու մոտ կա առատ քրտնարտադրություն, փսխումներ կամ փորլուծություն։ Այրվածքների դեպքում ևս օրգանիզմը ևս շատ ջուր է սպառում։
Նշվում է, որ օրգնիզմին անհրաժեշտ ջրի պաշարը որոշվում է՝ կապված այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են շրջակա միջավայրի ջերմաստիճանը, մարդու ֆիզիկական ակտիվության մակադրակը, ընդհանուր առողջությունը, սեռը և տարիքը։
Օրգանիզմում ջրի պակասի նշաններն են գլխացավը, հոգնածությունը, ախորժակի կորուստը, մաշկի կարմրությունը, գլխապտույտը, բերանի չորությունը և ստամոքսի այրոցը (ժոկ)։
Ջրի անհրաժեշտ պաշարն օրգանիզմում լրացնելու համար մեծահասակները օրական պետք է խմեն իրենց մարմնի զանգվածի 2-4%-ին համարժեք ջուր, իսկ երեխաները՝ իրենց մարմնի զանգվածի 10-15%-ին համարժեք։