Ալեքսանդր Մանասյանը գտնում է` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի բերած պատմական փաստարկները թույլ էին
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն, անդրադառնալով Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Հեյդար Ալիև երկխոսությանը, այսօրվա ասուլիսում հայտնեց, որ բերված պատմական փաստարկները լավագույներից չեն եղել։
«Հասկանում եմ, որ պարոն Փաշինյանն ուզում էր հակառակորդին տապալել, բայց պատմական փաստարկներն այն ձևով, ինչ ձևով բերվեցին, հնչեցին՝ թույլ էին»,- նշեց քաղաքագետը և հավելեց. «Եթե տեսել եք ասուլիսը, ապա նկատած կլինեք, որ այն վարող տիկինը ձեռքերը իրարից հեռացրեց՝ ասելով՝ հա լավ, Տիգրան Մեծ, դրանից առաջ...»։
Քաղաքագետը հայտարարեց, որ եթե ինքը լիներ, ապա կասեր՝ եթե 100 տարի առաջ չեք եղել ուրեմն այն ժամանակ էլ չեք եղել։
Բանախոսը սխալ համարեց պատմության մեջ այդքան խորանալը և հայտարարեց, որ ոչ մեկին դա դուր չի գալիս, նաև՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, և այդ ժամանակներում Եվրոպան էլ ներկայիս սահմաններով չի եղել։
Մանասյանը գտնում է, որ չի կարելի ընդհանրապես բացառել պատմական նման փաստարկների օգտագործումը, բայց դրանք իրավունքի և քաղաքական փաստարկների հետ այնպես պետք է համադրել, որպեսզի չստացվի, թե միայն պատմական փաստարկներից է խոսվում։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ
- Մյունխենում Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան