
Լևոն Քոչարյանի կոչին ԱԱԾ-ում ծանոթացել են
Ազգային անվտանգության ծառայությունում ծանոթացել են ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանի կոչին։
Հիշեցնենք, որ նա երեկ կոչով դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել ֆեյսբուքում Kathy Jan օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը։
Panorama.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից փորձեց պարզել, թե ծանոթանալուց հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվե՞լ են արդյոք։ Ի պատասխան, ծառայությունից գրավոր հարցում պահանջեցին։
Նշենք, որ ԱԱԾ-ն QR կոդի և սատանայի կապի միջև կապը գտնելու մասին հանձնարարականի արդյունքների մասին հարցն էլ գրավոր պահանջեց, մինչդեռ ուղարկված պատասխանում ոչինչ չասաց իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման
- ԱԱԾ-ն դիտում, չի գրանցում ու պատասխանում է մերժումով
- ԱԱԾ-ն դիտում ու չի պատասխանում հարցմանը
- ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյքին
- ԱԱԾ. Ֆեյքը կալանավորվել է