Լևոն Քոչարյան. Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:
Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան