Կորոնավիրուսը նպաստեց աշխարհում տանից աշխատելու ամենամեծ փորձի ձեռքբերմանը
Ասիայում գտնվող գրասենյակների սեղանները դատարկ են, իսկ հեռախոսները՝ լռում են, նոր տիպի կորոնավիրուսի արդյունքում։ Հոնկոնգում և Սինգապուրում գտնվող խոշոր հանգույցներում խանութները փակ են, հասարակական կառույցները փակ են, և քիչ թվով մարդիկ են շրջում սովորաբար լեփ-լեցուն ֆինանսական շրջաններում: Այս մասին գրում է CNN-ը։
Փոխարենը, միլիոնավոր մարդիկ շարունակում եմ մնալ իրենց բնակարաններում ու աշխատել, ինչը կարող է լինել աշխարհում տանից աշխատելու ամենամեծ փորձը:
Որոշ աշխատակիցների համար, ինչպես ուսուցիչներինը, ովքեր շաբաթներ շարունակ առցանց դասեր են վարում, տնից աշխատելը կարող է մղձավանջ լինել: Սակայն մի շարք այլ ոլորտների աշխատողների կողմից այս անսպասելի փորձն այնքան լավ է ընդունվել, որ գործատուները մտածում են այն դարձնել մշտական։
Նրանց համար, ովքեր պաշտպանում են աշխատանքային ավելի ճկուն տարբերակները, անցած մի քանի շաբաթները կարող են լինել քայլ՝ լայնածավալ և երկար սպասված բարեփոխումների ուղղությամբ:
Նշենք, որ այսօրվա տվյալներով, կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1770-ի, վերականգնվել է ավելի քան 10,8 հազար մարդ, թոքաբորբի բռնկման պահից վարակվածների թիվը գերազանցել է 70,5 հազարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան