Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։
Այս մասին այսօր թվիթերում գրառում է կատարել Մարգվելաշվիլին։
«Ընտրելով ավտորիտարիզմը՝ Վրացական երազանքը հատեց կարմիր գծեր: Ոչ մի ժողովրդավարություն, ոչ մի ազգային միասնություն, ոչ մի արևմտյան ուղի: Չեմ դիտելու, թե ինչպես է սա տեղի է ունենում: Վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Իմ ընկերների և վրաց ժողովրդի հետ միասին ծառայելու եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը»,-գրել է Մարգվելաշվիլին։
Նշենք, որ Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահն էր 2013-ից 2018թ․ներին։ Մարգվելաշվիլին Վրացական երազանք կուսակցության անդամ էր, սակայն իր նախագահության ընթացքում էլ քննադատական էր վերաբերվում կուսակցության կողմից իշխանության կոնսոլիդացմանը։
By choosing authoritarianism, Georgian Dream crossed red lines. No democracy - no national unity, no western path. Won’t watch this happen. Returning to active politics. Will serve the mission of our western choice with my friends and the Georgian people.
— Giorgi Margvelashvili (@MargvelashviliG) February 17, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում