Անգլիայում երկու տարեկան աղջիկը «Ֆեյսբուքի» միջոցով փրկել է մոր կյանքը
Անգլիայի Դորսեթ կոմսությունում գտնվող Պուլե քաղաքում երկու տարեկան աղջնակը փրկել է մորը կյանքը։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Սոֆյա Միսենը անմիջապես օգնության է հասնել 28-ամյա մորը, երբ նրա մոտ նոպաներ են սկսվել։
Աղջնակը վերցրել է սմարթֆոնը, ապա մոտ մատը հպել սենսորային էկրանին, որպեսզի հեռախոսը սկսի գործել, ապա ֆեյսբուքյան «Մեսսենջեր» հավելվածով տեսազանգ է իրականացրել՝ տատիկին ցույց տալով խոհանոցի հատակին ընկած մորը։
Տեսազանգից հետո տատն անմիջապես շտապ օգնություն է կանչել։ Աղջնակն իր 4-ամյա եղբոր հետ սպասել է բժիշկներին։ Հիվանդանոց տեղափոխված 28-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է աղիքային վարակ. նա լիովին ապաքինվել է։