Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի պաշտպանական դիքերում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
Փետրվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում ունեցած բաց քննարկման ժամանակ հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի Տավուշի պաշտպանական դիրքերում հայկական զինված ուժերը վիրավոր ունեն։
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը Panorama.am --- թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց. «Վիրավոր զինվորի վիճակը ծանր է՝ կապված կատարված վիրահատության հետ, բայց վտանգ չունենք»։
Վերջինս նաև հայտնեց, որ զինծառայողը վիրավորվել էր գլխից։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ
- Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան