Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի, վերականգնվել է ավելի քան 10,8 հազար մարդ, թոքաբորբի բռնկման պահից վարակվածների թիվը գերազանցել է 70,5 հազարը։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, այսօր հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջության պետական կոմիտեն:
Նախօրեին գործակալությունը տեղեկացրել էր ավելի քան 68,5 հազար վարակվածի, 1665 զոհի մասին:
Ըստ թարմացված տվյալների ՝ երկրում կորոնավիրուսից պաշտոնական մահացության մակարդակը 2.5% է՝ նախորդ օրվա 2,43% -ի փոխարեն:
Էպիկենտրոն Հուբեյ նահանգն առաջին տեղում է վարակվածների թվով, որտեղ գրանցված է ավելի քան 58,1 հազար վարակված, նրանցից 1696-ը մահացել է, վերականգնվել է 6639 մարդ:
Պեկինում, նախօրեի դրությամբ, վարակվածների թիվը կազմել է 381 մարդ, որից 114-ը դուրս են գրվել հիվանդանոցից, չորսը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան