Համերգի ժամանակ Էլթոն Ջոնը կորցրել է ձայնն ու արտասվել
Հայտնի երգիչ 72-ամյա Էլթոն Ջոնը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում համերգը ստիպված դադարեցրել է ձայնը կորցնելու պատճառով։ Երգիչն արտասվել է, ներողություն խնդրել հանդիսականից և լքել բեմը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ավելի ուշ Ջոնը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Ինսթագրամի իր էջում։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, որոնք եկել էին այսօր Օքլանդում իմ համերգին։ Համերգից մի քանի ժամ առաջ ինձ մոտ ախտորոշել էին թոքաբորբ, բայց ես վճռական էի տրամադրված ձեզ համար լավագույն համերգը կազմակերպել, ինչին ընդունակ կլինեի։ Ես երգում և նվագում էի՝ ամբողջությամբ ինձ նվիրելով ձեզ, քանի դեռ իմ ձայնն ուղղակի չկորավ»,- գրել է երգիչը։
Ջոնը Օքլենդում ևս երկու համերգով պետք է հանդես գար։ Ելույթները նախատեսված են փետրվարի 18-ին և 20-ին։ Ներկա պահին հստակ չի՝ արդյոք նախատեսված համերգները կկայանան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան