Մահացել է վրացի հայտնի ռեժիսոր Գեորգի Շենգելայան
Թբիլիսիում 82 տարեկանում մահացել Վրաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ռեժիսոր Գեորգի Շենգելայան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Գեորգի Շենգելայան ծնվել է 1937 թվականի մայիսի 11-ին Մոսկվայում։ 1961 թվականին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Ալեքսանդր Դովժենկոյի ու Միխայիլ Ճիաուրելիի արվեստանոց), դիպլոմայինը պաշտպանել է 1963 թվականին։
1961 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորական արվեստանոց է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի ինստիտուտում։ 1986 թվականին դարձել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր «Ռեժիսոր» անվանակարգում: 1985 թվականին Գեորգի Շենգելայային շնորհվել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։
Նրա նկարահանած ֆիմերից են «Ալավերդոբա», «Փիրոսմանի», «Վերա թաղամասի մեղեդիները», «Սերը պետք է բոլորին», «Խարեբա և Գոգի», «Եվ գնում է գնացքը» և այլն։
Գեորգի Շենգելայան ամուսնացած է եղել դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի (1937-2008 թթ.) հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա