Արա Զոհրաբյան. Պետք է սովորենք ինստիտուտների նկատմամբ հարգանք ցուցաբերել, անկախ անձերից
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մյունխենում տեղի ունեցած հայտնի հանդիպման հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հրապարակային ծաղրական մեկնաբանություններն ընդունելի չեն:
Անկախ վարչապետի վարած ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված ընդդիմության կամ այլ ուժերի քննադատական վերաբերմունքից, որն օգտակար է ճիշտ ճանապարհը գտնելու համար, հակառակորդ պետության ղեկավարի հետ նման ձևաչափի հանդիպումների ժամանակ պետք է բոլորով կանգնենք մեր երկիրը ներկայացնողի կողքին: Եվ այս միասնականությունը ոչ միայն վարչապետը, այլ նաև հակառակորդ պետությունը պետք է զգա:
Նույնիսկ ինքնապահպանման բնազդի մակարդակում պետք է զգանք, որ այս հարցում մեր պառակտիչ վիճակը նպաստելու է հակառակորդ պետության՝ մեր երկրի վրա հարձակում գործելու որոշման կայացմանը: Չէ, որ պառակտված և միմյանց նկատմամբ ատելությամբ լցված ազգի դեմ պատերազմելն ավելի հեշտ է:
Ի վերջո պետք է սովորենք ինստիտուտների նկատմամբ հարգանք ցուցաբերել, անկախ անձերից: Չե՞ք սիրում վարչապետին, հարգեք վարչապետի ինստիտուտը: Չե՞ք սիրում սահմանադրական դատարանի դատավորներին, հարգեք սահմանադրական դատարանի ինստիտուտը: Նույնը վերաբերում է նախկին նախագահներին, ազատամարտիկներին և այլոց»։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ
- Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան