Արսեն Հարությունյանը՝ ԵԱ-2020-ի բրոնզե մեդալակիր
Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Երրորդ տեղի համար գոտեմարտում Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթել է Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսին:
Դրվագներից մեկում հույն ըմբիշը վնասվածք է ստանում, իսկ Արսենն փորձում է օգնել նրան։
«Արսենի արարքը հարգանքի է արժանի»,- գրված է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի էջում ու ներկայացված է այդ դրվագի տեսանյութը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են