Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ստուգողական մրցելույթում հաղթել է Լեհաստանի ընտրանուն
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Իվանո – Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկանցրել Լեհաստանի ընտրանու հետ։
Ստուգողական մրցելույթում մեր բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը իրենց մենամարտերը ավարտել են հաղթանակով:
63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի և Դամյան Դուրկաչի, նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի ու Լուկաշ Զիգուլայի մենամարտերում մրցավարները հավասար արդյունք են գրանցել, թեպետ ըստ Հայաստանի հավաքականի մարզչական կազմի մեր բռնցքամարտիկները առավելություն են ունեցել:
Այսօր մեր տղաները կմրցեն ուկրաինացի բռնցքամարտիկների հետ:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքկաանը Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ուկրաինայում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են