Հարրին ու Մեգանը սովորում են ապրել առանց թագավորական ընտանիքի օգնության
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սովորում են ապրել առանց թագավորական ընտանիքի օգնության։ Պապարացիներին հաջողվել է լուսանկարել նրանց, որոնք դուրս են գալիս ինքնաթիռից։ Կադրերում երևում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին կանադական օդանավակայանում են։ Լուսանկարներն արվել են, երբ նրանք ԱՄՆ-ից են ժամանել Կանադա։ Այս մասին գրում է tvc.ru կայքը։
Հարրին ու Մեգանը օգտվել են սովորական կոմերցիոն չվերթից, այլ ոչ թե մասնավոր ինքնաթիռից, ինչպես նախկինում էր։ Ընտանեկան զույգին չեն ուղեկցել օգնականները, նրանք իրենք են տեղափոխել իրենց ձեռքի ուղեբեռը։ Հարրիի ձեռքում ճամպրուկն է, իսկ Մեգանի՝ պայուսակն ու նոթբուքը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Հարրիի նրա կնոջ՝ կարգավիճակի վերջնական փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թ. գարնանից:
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլի հետ համատեղ ստեղված Vogue-ի համարն ամսագրի՝ 104 տարվա պատմության մեջ ամենաարագն է վաճառվել
- Մեգան Մաքլը ռեալիթի-շոու կվարի
- Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
- Մեգան Մարքլը գաղտնի հանդիպել է Թոմ Քրուզի հետ
- Մեգան Մարքլը պարտավոր է Եղիսաբեթ Երկրորդին վերադարձնել նվիրած զարդերը
- Մեգան Մարքլը հանրությանն է ներկայացել
- Մեգան Մարքլը չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի հետ բանակցություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան