Պլասիդո Դոմինգոն բողոքել է դժվար ժամանակներից
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կատարել է Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայի պարտիաներից մեկը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, անցյալ տարի սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված երգիչը գոհ է եղել ռուսական հանդիսատեսի ընդունելությունից:
«Իհարկե, այս ամենն ինձ չի կարող չանհագստացնել, սակայն շարունակում եմ շրջագայել աշխարհով և հանդիսատեսն ընդունում է ինձ այնպես, ինչպես այսօր դուք համոզվեցիք: Լինում են դժվար ժամանակներ, սակայն դրանք անցնում են, և ես երջանիկ եմ, որ շարունակում եմ ծառայել»,- ասել է նա:
2019 թվականի հունիսին Դոմինգոն ստիպված էր չեղյալ համարել ելույթը Մարիինյան թատրոնում՝ ձայնի մասնակի կորստի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Պլասիդո Դոմինգոն չեղարկել է օլիմպիական խաղերին ընդառաջ իր ելույթը Տոկիոյում
- Պլասիդո Դոմինգոն այլևս տնօրեն չէ
- Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից
- Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան