ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվեց նոր ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ, Մաշտոցի փողոց 26/6 հասցեում:
Բանկից հայտնում են, որ «Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր և ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից, որտեղ տեղադրված են cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան համալրել և կանխիկացնել իրենց բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պրոդուկտների և ծառայությունների ողջ շարքից՝
• դրամական փոխանցումների իրականացում
• հաշվիների համալրում
• ավանդային ու վարկային պրոդուկտների ձևակերպում
• կոմունալ վճարումների կատարում
• բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:
Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամրագրել Mastercard քարտերով կացարաններ և ստանալ cashback մինչև 10%
- ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները
- ՎՏԲ -Հայաստան Բանկի ուսումնական կենտրոնն անընդհատ զարգացնում և բարելավում է ամբողջ թիմի աշխատանքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվ շահավետ պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին