Մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
Այսօրվանից մեկնակում է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարում է է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը ընդամենը մի քանի օր առաջ սկանդալի «հերոս» դարձավ, երբ պարզվեց, որ իր հրապարակային կենսագրությունից հանել է դատվածության մասին փաստը։
ԱԺ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը՝ հստակ պատճառաբանություններով։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր։ ԿԸՀ-ից հայտնել էին, որ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:
Նշենք՝ ամենատարբեր քաղաքական գործիչներ հայտարարել են, որ ինքնին սահմանադրական այս փոփոխության հանրաքվեին մասնակցելը նանակում է մասնակցել ոչ օրինական գործընթացի, ուստիև՝ ոչ միայն «այո», այլև՝ «ոչ» ասելը արդեն իսկ համարում են ոչ կոռեկտ։
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ» խումբը ինչ-որ առումով կլեգիտիմացնի սահմանադրական հանրաքվեն. Ալավերդյան
- «Ռեֆորմիստները» հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չեն մասնակցի
- ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին
- Հանրաքվեն քվորումի խնդիր չունի՝ ով գնաց, գնաց
- «Կամք»-ը կոչ է անում բոյկոտել հանրաքվեն
- ՀՅԴ ԳՄ-ն կոչ է անում քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան